«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11218037
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հունվարի 2018 թ. N 32-Ն ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
29 հունվարի 2018 թ. N 2-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 63/1-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով՝
Հրամայում ենք`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մայիսի 12-ի թիվ 63/1-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի մայիսի 12-ի թիվ 2-Ն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Դ. Հարությունյան |
ՀՀ ոստիկանության պետ
Վ. Գասպարյան |