ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 395-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից ծրագրի մասնակիցների հետ կնքելու սույն որոշման 8-րդ, 11-րդ և 13-րդ կետերում նշված պայմանագրերը, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպությունից տարածքի վերադարձի նպատակով կնքվող նվիրատվության պայմանագիր, նախկինում կնքված նվիրաբերության պայմանագրի լուծման մասին համաձայնագիր։».
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Վարձակալության իրավունքով կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռքբերման տարբերակում կազմակերպությունը կարող է ստանալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցի կարգավիճակ, եթե դիմում է Ինժեներական քաղաքում կառուցված շենք-շինությունում տարածք հատկացնելու կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռքբերման պահանջով՝ ներկայացնելով համապատասխան շենք-շինության սեփականատիրոջ նախնական համաձայնությունը։».
3) որոշման N 3 հավելվածի 22-րդ, 24-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հավաստագրի տրամադրման մասին համապատասխան ակտի ընդունման դեպքում պետության և ծրագրի մասնակցի միջև կնքվում է հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիր:»,
«24. Մեկ ծրագրի մասնակցին հատկացվող հողամասի չափը կարող է կազմել շուրջ 500 քառ. մ, բացառությամբ, եթե հանձնաժողովի կողմից որոշում կայացվի մեկ ծրագրի մասնակցին տրամադրել մեկից ավել հողակտորներ՝ համապատասխան ծրագիր ներկայացվելու դեպքում։»,
«28. Հավաստագրի գործողության դադարեցումն ու նվիրաբերված հողի վերադարձման գործընթացը (այդ թվում և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա հողակտորը նվիրատվության, ինչպես նաև նվիրաբերության վերացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման եղանակով կամ դատարանի վճռի հիման վրա) իրականացվում է հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նվիրաբերության պայմանագիր կնքած պետական լիազոր մարմնի կողմից` Ինժեներական քաղաքի ռեզիդենտների (ներառյալ նրանց աշխատակիցների, հյուրերի) կողմից հողի և դրա վրա տեղակայված շինության ոչ նպատակային օգտագործման, սույն կարգով կամ կողմերի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով սահմանված պահանջների խախտման կամ ծրագրի մասնակցի կողմից հանձնաժողովին ներկայացված` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի առկայության դեպքում: Նվիրաբերված հողի վերադարձման դեպքում, ընդհանուր ենթակառուցվածքի սպասարկման գումարի նվազող մասը հատուցվում է ենթակառուցվածքների կառավարման ծախսերի նախահաշվի պահուստային միջոցների հաշվին կամ անդամավճարների չափի ժամանակավոր վերանայման եղանակով։».
4) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով՝
«22.1. Հաստատել ծրագրի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք առուվաճառքի եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
22.2. Որոշման 22-րդ կետը չի տարածվում վարձակալության հիմքով, ինչպես նաև սույն որոշման և որոշման N 5 հավելվածով սահմանված նմուշի առուվաճառքի եռակողմ պայմանագրի հիման վրա այլ ռեզիդենտից հողակտորի և դրա սահմաններում առկա շինության ձեռքբերման (նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրառուի պարտավորությունների փոխանցմամբ, գրավի պարտավորության պահպանմամբ, անկախ գնահատողի կողմից որոշված հողի շուկայական արժեքն առուվաճառքի պայմանագրի գնում չներառելու) պայմանով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների վրա։».
5) որոշման N 4 հավելվածի 5.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5.3. Արտոնյալ ժամանակահատվածում թերացումը չշտկելու կամ պայմանագրի 5.2-րդ կետով սահմանված հավելյալ արտոնյալ ժամանակահատվածում նույն կետով սահմանված կարգով հողամասը և դրա վրա կառուցված ենթակառույցը չօտարվելու դեպքում նվիրաբերողն իրավասու է պահանջելու սույն պայմանագրով սահմանված նվիրաբերության վերացում՝ կողմերի միջև ստորագրվող համապատասխան պայմանագրով կամ համաձայնագրով կամ դատական կարգով։».
6) որոշումը լրացնել N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 395-Լ որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N . . . .
քաղաք Երևան, _______________________թվական
Պայմանագրի կողմերը.
ՎԱՃԱՌՈՂ՝
«________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (պետական գրանցման համարը՝ _______, ՀՎՀՀ՝ ______, հասցեն՝ ք. ), ի դեմս ՍՊԸ տնօրեն _________ի:
ԳՆՈՐԴ՝
«________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (պետական գրանցման համարը՝ _______, ՀՎՀՀ՝ ______, հասցեն՝ ք. ), ի դեմս ՍՊԸ տնօրեն _________ի:
ԳՐԱՎԱՌՈՒ՝
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից Հայաստանի Հանրապետության կառավարության N _____ որոշման համաձայն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ________________՝ մի կողմից և [...]-ի (գրանցման համար՝ [...], ՀՎՀՀ [...]), որի անունից հանդես է գալիս [պաշտոն] [անուն] [ազգանուն], որը գործում է ____________________ [կանոնադրության/լիազորագրի] հիման վրա:
Կողմերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (հետագայում՝ օրենսգիրք) և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներով, կնքեցին անշարժ գույքի առուվաճառքի սույն պայմանագիրը (հետագայում՝ պայմանագիր) հետևյալ պայմաններով.
1. Վաճառողը, հիմք ընդունելով _____ որոշումը, _թ.-ին տրված, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ _ վկայականի համաձայն սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևան, ________հասցեում գտնվող անշարժ գույքը, բաղկացած՝ _____ կադաստրային ծածկագրով ___ (______) քառակուսի մետր մակերեսով հողամասից, կադաստրային ծածկագրով ____(_____) քառակուսի մետր մակերեսով շինությունից, պայմանագրով սահմանված պայմաններով վաճառում է գնորդներին, իսկ գնորդները պայմանագրով սահմանված պայմաններով, վաճառողից որպես սեփականություն ձեռք են բերում այն:
2. Համաձայն ___________ փորձագիտական եզրակացության՝ շինության գինը սահմանվում է ____ (_____) Հայաստանի Հանրապետության դրամ, որը գնորդը վաճառողին վճարում է ոչ ուշ, քան պայմանագիրը նոտարական վավերացմամբ ստորագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը փոխանցելով վաճառողի վերը նշված բանկային հաշվին:
3. Համաձայն ___________ փորձագիտական եզրակացության՝ հողամասի գինը սահմանվում է ____ (_____) Հայաստանի Հանրապետության դրամ, որը որևիցե դեպքում ենթակա չէ վճարման գնորդի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը փոխանցվել է վաճառողին անհատույց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման հիման վրա:
4. Վաճառողն անշարժ գույքը հանձնում է գնորդին հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով:
5. Պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման պահից, անշարժ գույքի նկատմամբ դադարում է վաճառողի սեփականության իրավունքը, զուգահեռաբար ծագում է գնորդների սեփականության իրավունքը:
6. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից երկու հազար քսաներեք թվականի ——— ——-ին տրված N ——— միասնական տեղեկանքի համաձայն անշարժ գույքի նկատմամբ առկա են սահմանափակումներ, քանի որ անշարժ գույքը N ——— և N —————գրավի պայմանագրերով գրավադրված է:
7. Գրավառու կողմը, ստորագրելով սույն պայմանագիրը, հայտնում է իր համաձայնությունը, որ վաճառողը գնորդին սեփականության իրավունքով փոխանցի սույն ———— հասցեում գտնվող անշարժ գույքը։
8. Գնորդը պարտավորվում է ամբողջությամբ կատարել/պահպանել նվիրաբերության պայմանագրով նվիրառուի ստանձնած պարտականությունները/պարտավորությունները: Նվիրաբերության պայմանագրի մեկ օրինակը փոխանցվել է գնորդին սույն պայմանագրի կնքման պահին։
9. Գնորդն ընդունում է, որ անշարժ գույքը շարունակելու է լինել գրավադրված ի ապահովումն ——— սույն պայմանագրի 8-րդ կետով գնորդի ստանձնած պարտավորությունների։
10. Պայմանագրի նոտարական վավերացման օրվա դրությամբ անշարժ գույքի առնչությամբ չմարված հարկային պարտավորություններ չկան, որի մասին է վկայում ——.——.20—— թ.-ին տրված տեղեկանքը:
11. Պայմանագրի կատարումից կողմերի միջև ծագած և պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
12. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները (վեճերը), որոնք հնարավոր չի եղել հարթել փոխադարձ համաձայնությամբ, ենթակա են լուծման դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության նյութական և դատավարական իրավունքների նորմերի կիրառմամբ:
13. Պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Պայմանագիրը կնքված է համարվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդների սեփականության իրավունքի պետական գրանցման պահից: Պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում են գնորդները:
14. Պայմանագիրը բաղկացած է երեք թերթից, այն կնքվել է չորս հավասարազոր օրինակով և մեկական օրինակով պահվելու է կողմերի մոտ, պայմանագիրը վավերացնող նոտարական գրասենյակում և պայմանագրի պետական գրանցումն իրականացնող մարմնում:
Ծանոթագրություն: (Սույն պայմանագրի օրինակելի ձևը կարող է ներառել ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պարտադիր համարվող այլ կարգավորումներ կամ փոփոխվել նման կարգավորումներին համապատասխանեցվելու նպատակով)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
