«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2001 թվականի N 183
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանում համաքաղաքային նշանակության միջոցառումների իրականացման ապահովման նպատակով, հաշվի առնելով Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Երևանի Արամի փողոցի N 32 շենքը (նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութ) նվիրաբերել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` հետևյալ պայմաններով`
ա) սահմանված կարգով նշված շենքն օտարել բաց աճուրդի ձևով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ.
բ) աճուրդային գործընթացն սկսել սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում.
գ) օտարումից առաջացած միջոցները համայնքի ավագանու համաձայնությամբ փոխանցել Երևանի քաղաքապետարանի գանձապետական հաշվին.
դ) օտարումից առաջացած միջոցները Երևանի քաղաքապետարանի կողմից օգտագործել Երևանում համաքաղաքային նշանակության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման նպատակով` համաձայնեցնելով Երևանի խորհրդի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 12-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
