ՈՒՂՂՈՒՄ
««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-23-Ն օրենքում՝
1) 1-ին հոդվածի 3-րդ կետում «ոչ հրապարակային ֆոնդերին» բառերը կարդալ «ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին»,
2) 3-րդ հոդվածի 8-րդ կետում «իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, ֆոնդի փայերի արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ» բառերը կարդալ «իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իր ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ»,
3) 14-րդ հոդվածի 2-րդ կետում «(որակավորված ներդրողների ֆոնդում՝ 10)» բառերը կարդալ «(որակավորված ներդրողների ֆոնդի դեպքում` 10)»։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական:
