Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկվում է 13 տուգանային միավոր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 տուգանային միավորը հատկացվում է կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասի «9» թիվը փոխարինել «13» թվով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր:»:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասում «1» թիվը փոխարինել «1.5» թվով:
Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի «1» թիվը փոխարինել «1.5» թվով.
2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր։».
3) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:».
4) 17-րդ մասի «2» թիվը փոխարինել «3» թվով.
5) 18-րդ մասի «3» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում «4» թիվը փոխարինել «5» թվով:
Հոդված 6. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասում «9 կամ ավելի» բառերը փոխարինել «13 կամ ավելի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «0.5» թիվը փոխարինել «1» թվով.
2) 2-րդ մասի «1» թիվը փոխարինել «1.5» թվով:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկվում է 13 տուգանային միավոր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 տուգանային միավորը հատկացվում է կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-75-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2025 թվական:
