ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2007 թվականի N 474-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Կարապետ Ճուղուրյանի լիցենզիաները դադարեցնելու եվ Ա/Ձ Կարապետ Ճուղուրյանին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և 29.01.2007 թ. N 474-Ճ դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել Ա/Ձ Կարապետ Ճուղուրյանի N Ա-XX-000041 և N Ա-XX-000227 լիցենզիաները:
2. Ա/Ձ Կարապետ Ճուղուրյանին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով Ա/Ձ Կարապետ Ճուղուրյանի N Ա-XX-000041 և N Ա-XX-000227 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
