ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» ապրիլ 2025 թ. |
N 35-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 34-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) 51-րդ կետի 35-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 51-րդ կետում լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«36) անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակներ`
ա. սուր որովայն,
բ. ամորձու ոլորք:»,
2) 63-րդ կետի աղյուսակի 6-րդ կետի 2-րդ սյունակից հանել «2-տիպ» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
01.04.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:
