ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«17» ապրիլի 2025 թ. |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված՝
1) հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
« |
|
», |
2) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 10-րդ կետով.
« |
|
», |
3) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 11-րդ կետով.
« |
|
», |
4) Հավելված N 2-ի 9-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐ. ԿԱՅՄԵՐ ԵՎ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ
1. Նախագծերը մշակվել են.
1) N 1 հավելվածի ցանկի 9-րդ կետի 1-24-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,
2) N 1 հավելվածի ցանկի 10-րդ կետի 1-14-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,
3) N 1 հավելվածի ցանկի 11-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին:
2. Կառուցվածք
1) կայմերի և աշտարակների կոնստրուկտիվ տարրերը նախատեսվել են պողպատից, հիմքերը՝ միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից կամ բետոնե բլոկներից, պողպատե տարրերի հանգուցային միացումները հեղույսային են, որոշ հատվածներ՝ եռակցված,
2) նախագծերով սահմանվել են՝ 36մ/վ քամու հաշվարկային արագություն, 3-րդ սեյսմիկ գոտի, 3-րդ կարգի հիմնատակի գրունտ՝ ըստ սեյսմիկ հատկությունների:
3. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) պողպատե կոնստրուկցիաներ՝ գործարանային պայմաններում պատրաստված հավաքովի (ունիֆիկացված) տարրերի տեսքով, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագծերը պարունակում են նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,
2) նախագծերը պարունակում են կայմերին, աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),
3) դաշտային բջջային կապի բազային կայանի տարածքը նախատեսվում է ցանկապատել և բարեկարգել,
4) դաշտային բջջային կապի բազային կայանի աշտարակի ընտրված նախագիծը տեղակապելու համար անհրաժեշտ է իրականացնել ինժեներաերկրաբանական հետազննություն, ուսումնասիրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխություններ կատարել հիմքերի նախագծում (±0 նիշից ցածր մակարդակում),
5) նախագծերի համար նշված նախահաշվային արժեքները պայմանական են և ենթակա են պատվիրատուի հետ համաձայնեցման:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
17.04.2025 |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական:
