ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 66
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով պարզաբանել նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումների ղեկավար պարզաբանում պարունակող որոշումների իրավաբանական ուժի վերաբերյալ տարաբնույթ ընկալումները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ հոդվածի առաջին պարբերությունը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածները, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Պարզաբանել Հայաստանի Հանրապետության դատարաններին, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումների ղեկավար պարզաբանում պարունակող որոշումները կորցրել են իրենց իրավաբանական ուժը Հայաստանի Հանրապետությունում և ներկայումս դատարանների կողմից կիրառման ենթակա չեն:
|
Հ. Մանուկյան |
|
|
