ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2003 թվականի թիվ 35
քաղ. Երևան
ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2000 Թ. ԹԻՎ 13/7 ԵՎ 08.05.02 Թ. ԹԻՎ 19 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ավագանին քննության առնելով «Համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու մասին» ավագանու 26.12.2002 թ. թիվ 13/7 և 08.05.2002 թ. թիվ 19 որոշումները «Իրավական ակտերի մասին» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189 հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու հարցը.
Համայնքի ավագանին որոշում է`
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 4-րդ մասով «Համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու մասին» ավագանու 26.12.2000 թ. թիվ 13/7 և 08.05.2002 թ. թիվ 19 որոշումներում կատարել փոփոխություն, հիշյալ որոշումների առաջին կետերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ` «Թույլատրել համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի բնակարանները նվիրաբերությամբ օտարելու տվյալ բնակարանների վարձակալներին և նրանց ընտանիքների անդամներին, որպես նրանց բաժնային սեփականություն»:
Քանաքեռ-Զեյթունի թաղապետ |
Ռ. Սինոյան |
