ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2014 թվականի N 360-Ա
Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 26-ի N 360-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Դ. Սարգսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս |
- Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
Ա. Արզումանյան |
- «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սիրունյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ասատրյան |
- «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Շահինյան |
- «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Սաթյան |
- «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
- «Հայաստանի երաժշտական ընկերութուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Կ. Օրբելյան |
- Կոնստանտին Օրբելյանի զարմիկը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |