ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ՆՀ-116 ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՆՀ-158 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը, 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, «զ» ենթակետը` հեռախոսային աբոնենտային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու մասում, «ը» ենթակետը և 4-րդ կետի «ա» ենթակետը.
հրամանագրի 3-րդ կետի երկրորդ պարբերությունից և 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «բ» և «ը» տառերը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետը:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|