ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Հաստատել ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը՝
Արթուր ԱՇՈՒՂՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ |
Գևորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության բաժնի պետի տեղակալ |
Հրայր ԵՍԱՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետ |
Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ |
Մարատ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան |
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության ամբիոնի վարիչ |
Սևակ ԳԱԼՍՏՅԱՆ |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լեռնային բաժնի պետ |
Թելման ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ |
«Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային փակ բաժնետիրական ընկերության քարի մշակման լաբորատորիայի վարիչ |
Վալերի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ |
«ԷյՍիՓի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։ |
2. Հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|