ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 238-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 171,201,930 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում» ծրագիրը (համաձայն հավելվածի):
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02648403) 2018 թվականի օգոստոսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացում` 171,201,930 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. հոկտեմբերի 15-ի N 238-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա համակարգի անմխիթար վիճակով և քաղաքի գլխավոր փողոցն ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
171,201,930 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիրի քաղաքային համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքներ` 171 201 930 դրամ Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալվում են Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների դիմաց հարկային արտոնություններ` 171 201 930 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |