ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 863-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՏԱՇԻՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շենքերի տանիքների վերանորոգում Տաշիրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2022 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 04/11/22-2 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 3,730,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2022 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 04/11/22 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է նորոգման աշխատանքների իրականացում` 6,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 863-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՏԱՇԻՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիր համայնքի դպրոցականների 13ա և 13բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինու- թյան բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,100,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ: 2. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 6,100,000 դրամ: 3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 500,000 դրամ: Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի մարտի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ: 2. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 6,100,000 դրամ: 3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 500,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիրի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ: |
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |