ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 78-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 235,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների վերակառուցում Սոթքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տեքս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00474265) 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N 3011-2022 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքների և պատերի վերակառուցման աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03019924) 2022 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N ՍԿ-ՏԲ-01/11/22 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 119,999,541.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մաստեր Սիթի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00492798) 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N 30112022-01 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական նյութերի, պիտույքների և պարագաների մատակարարում` 4,905,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 78-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ»
1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
2022 թվականի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում վնասված բնակելի տների վերակառուցում |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնք, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
235.500.000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 30-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Սոթք համայնքի թվով 148 տների 24,000 քմ տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ նյութերի (գունավոր թիթեղ և արագամաշ նյութեր) ձեռքբերում՝ 125,000,000 դրամ: 2. Տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամ: Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի հունիս 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սոթք համայնքի թվով 148 տների 24,000 քմ տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ նյութերի (գունավոր թիթեղ և արագամաշ նյութեր) ձեռքբերում՝ 125,000,000 դրամ: 2. Տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամ: Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |