ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2021 թ. N 50-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2021 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 80-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով՝
«11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմաց գանձվող վճարի չափը՝ տրամադրված թույլտվության համար վճարված տեղական տուրքի չափով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։
Ավագանու անդամներ`
ազգանուն, անուն, հայրանուն ԲԱԲԱՅԱՆ ԿԱՎԿԱԶ ԶԱՎԵՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՎԵԼԻ |
կողմ բացակա
բացակա
բացակա |
դեմ
|
ձեռնպահ
|
Որոշումն ընդունված է` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
2021 թ. հուլիսի 21 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական: