ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 928-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ 34,993,575 դրամ ընդհանուր արժողությամբ «Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 928-Ա որոշման |
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Շարժական աշխատարանի ձեռքբերում Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգերի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրման նպատակով: Ներդրվող մոդելը հնարավորություն կընձեռի ապահովել Քաջարան համայնքի անխափան ջրահեռացման և ջրամատակարարման ծառայությունները։ Փորձարկվող մոդելի շրջանակներում հնարավոր կլինի նաև ապահովել հարևան Կապան և Մեղրի համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների անխափան մատուցումը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նորվեգիայի Թագավորության կառավարություն ի դեմս՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության |
4. |
Ծրագիրը կատարողը |
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պ. Ադամյան փողոց. 14, ՀՎՀՀ՝ 02522088) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, բնագավառ՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
34,993,575 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք (Սյունիքի մարզ, քաղ. Քաջարան, Լեռնագործների 4, ՀՎՀՀ՝ 09426045) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգերի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրման նպատակով շարժական աշխատարանի Ford Transit Custom TVE4523 Mobile Workshop 2.2L DSL M/T մոդելի (հագեցած անհարժեշտ տեխնիկա սարքավորումներով, այն է՝ շարժական եռակցման գեներատոր, օդային կոմպրեսոր, պնևմատիկ հարվածային շաղափիչ, էլեկտրական հարվածային շաղափիչ, ավտոմատ խողովակի կծիկ և ամրացնող սարք, դյուրակիր ամբարձիչ կռունկ, գազի կտրման և եռակցման սարքավորումներ, ջրի պոմպ, ճախարակ, նախազգուշական եռանկյուն, առաջին օգնության հավաքածու, կրակմարիչ, տանիքի օդափոխիչ, աշխատանքային սեղանիկ, գործիքների դարակաշար) ներմուծում՝ 34,993,575 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Շարժական աշխատարանը կփոխանցվի Քաջարան համայնքին, հաշվեկշռում ներառվելուց հետո համայնքը պատասխանատու կլինի շարժական աշխատարանի շահագործման և սպասարկման համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շարժական աշխատարանի Ford Transit Custom TVE4523 Mobile Workshop 2.2L DSL M/T մոդելի հագեցած անհարժեշտ տեխնիկա սարքավորումներով (շարժական եռակցման գեներատոր, օդային կոմպրեսոր, պնևմատիկ հարվածային շաղափիչ, էլեկտրական հարվածային շաղափիչ, ավտոմատ խողովակի կծիկ և ամրացնող սարք, դյուրակիր ամբարձիչ կռունկ, գազի կտրման և եռակցման սարքավորումներ, ջրի պոմպ, ճախարակ, նախազգուշական եռանկյուն, առաջին օգնության հավաքածու, կրակմարիչ, տանիքի օդափոխիչ, աշխատանքային սեղանիկ, գործիքների դարակաշար) ներմուծում՝ 34,993,575 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Սյունիքի մարզի Քաջարան համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվությունների մշակում և ներկայացում Միավորված ազգերի զարգացման կազմակերպության ծրագրի ծրագրային թիմին ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից ծրագրային հաշվետվության ներկայացում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |