հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
5 հունիսի 1972 թվականի N 325
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության առդիր կանոնադրությունը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ` |
Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. հունիսի 5-ի N 325 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը հանրապետության տերիտորիայում ղեկավարում է գյուղական շինարարությունը, մշակում է այդ շինարարության կազմակերպման ընդհանուր հարցերը, գյուղական վայրերում իրականացնում է սովխոզների և կոլտնտեսությունների կոմպլեքսային կառուցապատումը, ինչպես նաև այլ արտադրական, բնակարանային և կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը:
Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությունը պատասխանատվություն է կրում գյուղական շինարարության զարգացման և նրա տեխնիկական մակարդակի բարձրացման, իրավասության ենթակա կազմակերպությունների կողմից իրագործվող շինարարության վիճակի համար, արտադրական կարողությունների և օբյեկտների գործարկման առաջադրանքների ժամանակին կատարման, շինարարության նախահաշվային արժեքի պահպանման, շինարարության որակի համար, ինչպես նաև շինարարական ինդուստրիայի վիճակի ու զարգացման և գյուղական շինարարության զարգացման հեռանկարներին համապատասխան շինմոնտաժային կազմակերպությունների կարողությունների աճի համար:
2. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության գլխավոր խնդիրներն են.
գյուղական շինարարության ըստ ամենայնի զարգացումը, արտադրական կարողությունների և օբյեկտների գործարկման առաջադրանքների, կապալային շինմոնտաժային աշխատանքների պլանների կատարումը, ինչպես նաև պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.
շինարարական արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
գյուղական շինարարության հետագա ինդուստրացումը, շինմոնտաժային աշխատանքների կազմակերպման և տեխնոլոգիայի հետագա կատարելագործումը, գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի արմատավորումը շինարարության մեջ.
շինարարական կազմակերպությունների անհրաժեշտ արտադրական բազայի զարգացումը, այդ նպատակների համար առանձնացված կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացումը, շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների մասնագիտացումը և կոոպերացումը.
աշխատանքի արտադրողականության աճի ապահովումը, շինմոնտաժային աշխատանքների ինքնարժեքի իջեցումը, ինչպես նաև պատվիրատու մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ շինարարության նախահաշվային արժեքի իջեցման միջոցների ձեռնարկումը.
շինարարության աշխատանքների որակի բարելավումը, շինարարության տևողության կրճատումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը մշտական որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքները և փորձը լավագույն ձևով օգտագործելու համար պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշումը.
Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, արտադրական տրավմատիզմի կանխման նոր միջոցների և եղանակների արմատավորումը:
3. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարումն իրագործում է անմիջականորեն կամ սահմանված կարգով իր կողմից ստեղծվող մարմինների միջոցով:
4. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ գյուղական շինարարության մինիստրության հրամաններով, ցուցումներով ու հրահանգներով, այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:
Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը ընդհանրացնում է Մինիստրության իրավասությանը վերաբերող հարցերում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության քննարկմանը:
5. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և սահմանված կարգով իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար հաստատում է հեռանկարային և տարեկան պլաններ և կազմակերպում է դրանց կատարումը.
բ) ապահովում է Մինիստրության կազմակերպությունների կողմից շինարարական-մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ժամանակին կատարումը, առաջին հերթին գործարկման ենթակա կառույցներում և կոմպլեքսներում, ինչպես նաև այն կառույցներում ու օբյեկտներում, որոնք կառուցվում են օտարերկրյա լիցենզիաների օգտագործմամբ և կոմպլեքսային ներմուծական սարքավորումների բազայի վրա:
գ) ապահովում է Մինիստրության շինմոնտաժային կազմակերպությունների կողմից շինարարության տիտղոսացուցակների ու նախահաշիվների համաձայնեցումը պատվիրատուների հետ, նախահաշվանախագծային փաստաթղթերի ընդունումը, ինչպես նաև կատարված շինմոնտաժային աշխատանքների համար հաշվարկների առաջադիմական ձևերի արմատավորումը.
դ) մշակում է Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների ռացիոնալ զարգացման ու տեղաբաշխման սխեմաներ, հաշվի առնելով Մինիստրության իրավասության ենթակա շինարարական կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության շրջաններում շինարարություն իրագործող մինիստրությունների և գերատեսչությունների առաջարկությունները.
ե) միջոցառումներ է իրականացնում շինարարության որակը բարելավելու, կառույցներում աշխատանքների կատարման առաջադիմական նախագծեր և առաջավոր տեխնոլոգիա արմատավորելու, շինմոնտաժային աշխատանքները մեքենայացնելու և շինարարությունում մեքենաների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, շինարարական կազմակերպություններն ամրապնդելու և մասնագիտացնելու ուղղությամբ.
զ) ապահովում է շինարարական նորմաների և կանոնների, պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների պահպանումը Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից.
է) համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ ենթակապալային կազմակերպությունների համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ապահովելու նրանց կողմից մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ժամանակին և պատշաճորեն կատարումը.
ը) մշակում և սահմանված կարգով տեխնիկատնտեսական պահանջներ է ներկայացնում նոր շինարարական մեքենաներ, մեքենայացված գործիքներ և մասնագիտացված փոխադրամիջոցներ ստեղծելու համար, մասնակցում է դրանց ընդունման փորձարկումներին.
թ) հաստատված պլաններին համապատասխան, Մինիստրության ձեռնարկություններում ապահովում է անհրաժեշտ շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և դետալների, ինչպես նաև արդյունաբերության կողմից չմատակարարվող փոքր մեքենայացման միջոցների արտադրությունը.
ժ) կազմակերպում է շինարարական նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների փոխադրումը տեխնոլոգիական և այլ մասնագիտացված տրանսպորտով.
ի) առաջարկություններ է մշակում միասնական պլանով պետական և միջկոլտնտեսային շինարարական կազմակերպությունների արտադրական-տեխնիկական բազա ստեղծելու մասին, որն ապահովում է ինդուստրիալ մեթոդների արմատավորումը գյուղական շինարարության մեջ, և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ և ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրություն.
լ) ապահովում է Մինիստրության կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարության կապալային և ենթակապալային պայմանագրերի կնքումը և այդ պայմանագրերի դերի բարձրացումը.
խ) մշակում և սահմանված կարգով Մինիստրության կազմակերպությունների և ձեռնարկությունների համար հաստատում է արտադրանքի նորմաներ և շինարարական ու մոնտաժային աշխատանքների գնահատումներ, որոնք նախատեսված չեն Արտադրանքի միասնական նորմաներով ու գնահատումներով.
ծ) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, որոշում է նրանց նյութերի, սարքավորումների, փոխադրամիջոցների և այլ նյութական ռեսուրսների պահանջը, ստանում և սահմանված կարգով սպառողների միջև բաշխում է նյութերի, սարքավորումների և փոխադրամիջոցների առանձնացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ, զարգացնում և ամրացնում է ուղղակի կապերը մատակարարող և սպառող ձեռնարկությունների միջև. վերահսկում է ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տնտեսական պայմանագրերի կնքումն ու կատարումը, ապահովում է նյութերի ճիշտ պահպանումը և ձեռնարկում է դրանց խնայողաբար ծախսման միջոցներ.
կ) իրագործում է տնտեսական հաշվարկը ամրապնդելու միջոցառումներ, սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները, մշակում և իրականացնում է արտադրական-ֆինանսական ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումներ և ապահովում է կուտակումների և բյուջե վճարումների պլանների կատարումը. սահմանված կարգով ստեղծում է կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ` սեփական շրջանառու միջոցները` շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնության ռեզերվի միջոցները և կապիտալ նորոգման ամորտիզացիոն մասհանումների ռեզերվի միջոցները պահպանելու համար.
հ) կազմակերպում է հաշվառումը և հաշվետվությունը Մինիստրության տնտհաշվարկային վարչություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում, քննում և հաստատում է նրանց հաշվետվություններն ու հաշվեկշիռները, կատարում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ և ապահովում է սոցիալիստական սեփականության անվթարությունը.
ձ) առաջարկություններ է մշակում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների, ինժեներա-տեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատանքի վարձատրության մասին, ինչպես նաև միջոցառումներ` աշխատանքի գիտական կազմակերպման և նորմավորման մասին: Վերահսկողություն է իրագործում աշխատողների աշխատանքի վարձատրության սահմանված պայմանները ճիշտ կիրառելու, աշխատանքի կարգապահության ամրապնդման միջոցառումները կատարելու, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդերը ճիշտ ծախսելու նկատմամբ.
ղ) մշակում և միջոցառումներ է իրականացնում Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ապարատի կառուցվածքը կատարելագործելու և նրա պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ.
ճ) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև գույքային և նախապայմանագրային վեճերի քննարկումը Մինիստրության գերատեսչական արբիտրաժում.
յ) աշխատանք է տանում ղեկավար և ինժեներա-տեխնիկական աշխատողների, բանվորների և ծառայողների կադրերի ընտրության, դաստիարակման, պատրաստման ու որակավորման բարձրացման և նրանց ճիշտ օգտագործման ուղղությամբ որոշում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների նկատմամբ իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պահանջը, իրականացնում է Մինիստրության ուսումնական հաստատությունների ղեկավարումը.
մ) արհմիութենական մարմինների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն, ուղղված աշխատողների ստեղծագործական ինքնագործունեության զարգացմանը, շինմոնտաժային աշխատանքների և արդյունաբերական արտադրանքի որակի բարելավմանն ու ինքնարժեքի իջեցմանը, նյութական և դրամական միջոցների խնայողաբար ծախսմանը, օժանդակում է աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի շարժման զարգացմանը.
Միջոցներ է ձեռնարկում կազմակերպություններում և ձեռնարկություններում ռացիոնալիզացիայի և գյուտարարության ըստ ամենայնի զարգացման համար, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների արմատավորումը.
ն) կազմակերպում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի բարելավման գործը և ապահովում է հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը կազմակերպություններում, ձեռնարկություններում և հիմնարկություններում.
շ) կազմակերպում է աշխատավորների նամակների, դիմումների և գանգատների ժամանակին և ուշադիր քննարկումը և միջոցներ է ձեռնարկում վերացնելու իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության թերությունները, որոնց մասին հաղորդվում են աշխատավորների նամակներում:
6. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գյուղական սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմամբ:
Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրների տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:
7. Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության, ինչպես նաև Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման համար մինիստրի տեղակալների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը:
8. Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության հրամանների, ցուցումների և հրահանգների հիման վրա և, ի կատարումն դրանց, Մինիստրության իրավասության սահմաններում, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
9. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը, (նախագահ) և մինիստրի տեղակալները ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
10. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում շինարարական արտադրության, շինարարական կազմակերպությունների արտադրական բազայի զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության վարչությունների և բաժինների և Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների զեկուցումներն ու հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները որպես կանոն, կենսագործվում են, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
11. Շինարարության ինդուստրացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և տեխնոլոգիայի կատարելագործման և այլ տեխնիկատնտեսական հարցերի վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ինչպես նաև հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման ու արտադրության մեջ արմատավորման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Մինիստրությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինիստրը:
12. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Գյուղական շինարարության մինիստրության հետ համաձայնեցնելով:
Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Մինիստրության վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրը:
Մինիստրության վարչությունները և բաժինները կարող են սահմանված կարգով Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրի կողմից փոխադրվել տնտեսական հաշվարկի:
19. Հայկական ՍՍՀ Գյուղական շինարարության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
