ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 1989 թ. N 189
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ԽՍՀ տարածքում ստեղծել արտադրողական ուժերի տեղաբաշխման հանրապետական հանձնաժողով:
2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
3. Հանրապետական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել Հայկական ԽՍՀ տարածքում արտադրողական ուժերի տեղաբաշխման աշխատանքների կազմակերպման կարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. դեկտեմբերի 17-ի «Հայկական ՍՍՀ տարածքում նոր արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխման, գործողների վերակառուցման ու ընդարձակման գծով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հանձնաժողով ստեղծելու մասին» N 823 որոշումը:
|
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
|
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
հԱՎԵԼՎԱԾ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. ապրիլի 14-ի N 189 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
| Մ. Ց. Մկրտչյան |
- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ (նախագահ) | |
| Ա. Վ. Իսրայելյան | - Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ) | |
| Վ. Հ. Համբարձումյան | - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ | |
| Գ. Գ. Հարությունյան | - Հայաստանի կոմկուսի Կենտկոմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ | |
| Ն. Կ. Այվազյան | - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահի տեղակալ` Հայկական ԽՍՀ մինիստր | |
| Ա. Ս. Ալեքսանյան | - Հայկական ԽՍՀ պետշինի նախագահի տեղակալ | |
| Է. Փ. Ավագյան | - Երքաղսովետի գործկոմի նախագահ | |
| Յու. Լ. Ջավադյան | - Հայկական ԽՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստր | |
| Ի. Յա. Սեմյոնով | - Հայկական ԽՍՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի նախագահ | |
| Հ. Վ. Թարջումանյան | - Հայկական ԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ | |
| Հ. Ա. Մելքումյան | - Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման մինիստր | |
| Լ. Խ. Մելքոնով | - Հայկական ԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ | |
| Ա. Ն. Շախվերդյան | - Հայկական ԽՍՀ պետմատի նախագահի առաջին տեղակալ | |
| Գ. Մ. Սարուխանյան | - Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրի տեղակալ | |
| Մ. Ա. Գևորգյան | - Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր էկոնոմիկայի ու պլանավորման ԳՀԻ-ի դիրեկտորի պաշտոնակատար | |
| Մ. Խ. Քոթանյան | - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ԳՀԻ-ի դիրեկտոր | |
| Մ. Թ. Հակոբյան | - Հայկական ԽՍՀ պետպլանի արտադրողական ուժերի տարածքային պլանավորման ու տեղաբաշխման բաժնի պետ (պատասխանատու քարտուղար) |
|
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |