ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 մայիսի 2017 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների կից ներկայացվող պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 48 որոշմամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017-2018 թվականների գիտահետազոտական աշխատանքների
ԳՀԱ-ի թեմա, ծածկագիր |
Կատարման ժամկետը |
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ | |
Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ փորձագիտական համայնքի և Եվրասիական տնտեսական միության երկրների ու արտասահմանյան երկրների լայն հանրության հետ փոխգործակցության արդյունավետ հաղորդակցական մոդելների մշակում» Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային տարածության ձևավորման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ առաջարկների մշակում» Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Տրանսատլանտյան առևտրաներդրումային և խաղաղօվկիանոսյան առևտրային գործընկերությունների ստեղծման նախադրյալների ու մեխանիզմների ուսումնասիրություն, ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծություն՝ եվրասիական տնտեսական ինտեգրման համար տնտեսական կապերի նոր գլոբալ ճարտարապետության և նոր կանչերի ու խնդիրների ստեղծման պայմաններում» Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Վիճակագրության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության կյանքի մակարդակի վիճակագրական ցուցանիշների ձևավորման մեթոդաբանություններում տարբերությունների ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ միասնականացման հանձնարարականներ» Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների սահմանման մեթոդաբանական մոտեցումներ» Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների վիճակի և զարգացման վրա ինտեգրացիոն ազդեցությունների, ազատ առևտրի գոտիների ստեղծման էֆեկտների ազդեցության համալիր վերլուծություն (CGE և ՄՃՀ (միջճյուղային հաշվեկշիռ) ընդհանուր հավասարակշռության մոդելների հիման վրա)» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Անդամ պետությունների և առհասարակ Միության տնտեսական զարգացման մեջ ինտեգրացիոն գործոնի ներդրումը գնահատելու համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի իրագործում և մշտադիտարկման համակարգի կատարելագործում» Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության, այդ թվում՝ միջպետական կոոպերացիայի և ներմուծման փոխարինման բնագավառում քաղաքականության զարգացման հեռանկարային ուղղությունների և մեխանիզմների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի վրա համաշխարհային ագրոպարենային շուկայի վիճակի (կոնյունկտուրայի) ազդեցության գնահատում» Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման՝ դրա ձևավորման և ֆինանսավորման կարգը ներառող հայեցակարգի մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման հաշվին ներմուծման փոխարինման խնդիրների լուծում՝ ԵԱՏՄ արդյունաբերական համալիրների և ընդհանուր շուկայի վերլուծության հիման վրա» |
2016-2017 թվականներ |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր շուկայում և երրորդ երկրների շուկաներ արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկների մշակում՝ ԵԱՏՄ արդյունաբերական համակարգաստեղծ ձեռնարկությունների վերլուծության հիման վրա» Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի շրջանակներում ապրանքների ծագումն ինքնուրույն հայտարարագրելու ինստիտուտի ներդրման հեռանկարների տնտեսական վերլուծության անցկացում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առանձնաշնորհային առևտրի ռեժիմին անցում կատարելու շահերի և ռիսկերի ու դրա հնարավոր պարամետրերի ուսումնասիրություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցային գործընթացին զուգընթաց» Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհան» ազգային մեխանիզմի չափանմուշային մոդելի գործառույթների, կառուցվածքի, ինչպես նաև ցուցադրման մակետն ինտերակտիվ ներկայացնելու նկարագրության մշակում» Ընդամենը՝ Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Էներգետիկայի դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Կենտրոնացված սակարկությունների միջոցով, այդ թվում՝ «մեկ օր առաջ» սակարկությունների միջոցով Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փոխադարձ առևտրի, այդ թվում՝ երկկողմ ազատ պայմանագրերով, պլանային արժեքներից փաստացի սալդո-փոխհոսքի ժամային շեղումների կարգավորման մեխանիզմների և կանոնների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններին հասանելիության միասնական կանոնների, միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակության սահմանման և բաշխման կանոնների մշակում» |
2016-2017 թվականներ |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մշակում» |
2016-2017 թվականներ |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի մշակում» Ընդամենը` Էներգետիկայի դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ | |
1 ԳՀԱ «Թվային տնտեսության և էլեկտրոնային առևտրի ոլորտում անդրսահմանային շուկաների վերլուծության վերաբերյալ մեթոդական առաջարկությունների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Վարչական, տնտեսական և այլ խոչընդոտների հետևանքով անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակումներով պայմանավորված հետևանքների գնահատման մեթոդական առաջարկությունների մշակում» |
2016-2017 թվականներ |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա՝ կիրառման համար առաջարկվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության գնահատման վերաբերյալ մեթոդական մոտեցումների մշակում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը» Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների իրավապայմանագրային բազայի համեմատական իրավական վերլուծություն» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ ««Մրցակցային իրավունքը Եվրասիական տնտեսական միությունում» ուսումնամեթոդական համալիրի մշակում» Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Խոչընդոտները, բացառումները և սահմանափակումները բացահայտելու, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկաների վրա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների ազդեցության քանակական գնահատման նպատակներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների հատվածների ինստիտուցիոնալ վերլուծության մեթոդաբանության մշակում, այդ թվում՝ ձեռնարկությունների ապրանքաշրջանառության և գործարքների գծով ծախքերի դինամիկայի մասով, ու մշակված մեթոդաբանության հիման վրա՝ ԵԱՏՄ ներքին շուկայի մեկ հատվածի փորձնական ուսումնասիրության անցկացում» Ընդամենը՝ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 25 |
2016-2017 թվականներ |
II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ | |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Հնարավորությունների ու պոտենցիալ ազդեցությունների գնահատում և ԵԱՏՄ անդամ պետությունների ու Եվրասիական տնտեսական միության՝ երրորդ երկրների ու տարածաշրջանային մեգակառույցների, այդ թվում՝ ձևավորվող ՏՀՏԳ-ի, ինչպես նաև ՀԱՊԱ-ի, ՀՇԿ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական կապերի զարգացման տարբերակների ու ալգորիթմների մշակում՝ հաշվի առնելով մայրցամաքային և գլոբալ ինտեգրացիոն միավորումների ձևավորման փորձն ու հեռանկարները» |
2017 թվական |
2. ԳՀԱ «ԵԱՏՄ տնտեսության և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածաշրջանների, այդ թվում՝ սահմանամերձ և ավանդաբար միմյանց հետ սերտորեն կապված տարածաշրջանների տնտեսական կապերի վրա Եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության վերլուծություն և համալիր գնահատական՝ ինտեգրման էֆեկտի և եվրասիական ինտեգրացիոն «կոնտենտի» զարգացման ներուժի հիման վրա Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2017 թվական |
Վիճակագրության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Մերձսահմանային և միջտարածաշրջանային գործընթացների փոխազդեցության վիճակագրական չափման միջազգային փորձի և պրակտիկայի վերլուծություն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց կիրառման ցուցումներ» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «Ֆինանսական վիճակագրության ոլորտում միջազգային վիճակագրական ստանդարտների ներդրման վերաբերյալ հանձնարարականների մշակում» Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2017 թվական |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկների մշակում» Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2017 թվական |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Առևտրային համաձայնագրերի կնքման մասին բանակցությունների մասով Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների առևտրային կանոնակարգման համակարգերի ուսումնասիրություն և առևտրային համաձայնագրերի կնքման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական ներուժի զարգացման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակում» Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
2017 թվական |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Վերլուծություն՝ արդյունաբերության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության սիներգիկ էֆեկտների բացահայտման նպատակով» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ստեղծման՝ դրա ձևավորման և ֆինանսավորման կարգը ներառող հայեցակարգի իրագործման մեթոդական բազայի մշակում» Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
2017 թվական |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Մարդու առողջության համար արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոդել» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «Սննդամթերքում քիմիական խառնուրդների, կենսաբանական ազդակների պարունակության հիգիենիկ նորմատիվների սահմանման և հիմնավորման մեթոդական ցուցումների մշակում՝ ըստ մարդու առողջությանը սպառնացող վտանգի չափորոշիչների» Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 10 գիտահետազոտական աշխատանքներ Ընդհանուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 35 ԳՀԱ |
2017-2018 թվականներ |