ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 48 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017-2018 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 18-ի թիվ 104 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2017-2018 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրում կատարվող
1. II բաժնում՝ |
|
ա) «Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ՝ | |
«Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական ինտեգրման գործընթացներին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարար համայնքների ներգրավմանը նպաստող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ռազմավարությունների և ծրագրերի շրջանակներում ԵԱՏՄ գործարար համայնքների համար ինտեգրացիոն դիրքերի և ինտեգրացիոն մեխանիզմների վերլուծություն և մշակում» |
2017 թվական |
Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Հետազոտությունների անցկացում՝ շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման ծրագրերի իրականացման մեթոդաբանական աջակցությամբ և ուղեկցմամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նորմատիվ կարգավորման և դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության պարզում, ներդաշնակեցման ենթակա (ներառյալ` մեթոդաբանության մշակումը և համաձայնեցումը) ակտերի (դրանց դրույթների) բացահայտում» |
2017-2018 թվականներ |
Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Հակագնագցման (փոխհատուցման) միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ հակագնագցման (փոխհատուցման) կրկնակի ուսումնասիրությունների անցկացման շրջանակներում գնագցող (սուբսիդավորվող) ներմուծումը վերսկսելու կամ շարունակելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու հնարավորությունները պարզելու մեթոդաբանության մշակում» |
2017 թվական |
2. ԳՀԱ «Հակագնագցման (փոխհատուցման) ուսումնասիրությունների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղի գների վրա գնագցող (սուբսիդավորվող) ներմուծման ազդեցությունը գնահատելու մեթոդաբանության մշակում» |
2017 թվական |
3. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների շահերին հասցվող վնասի հաշվարկման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան» |
2017 թվական |
Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ |
|
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Մթերատվության կաթնային և մսային ուղղվածության խոշոր եղջերավոր անասունների, խոզերի տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաների մշակում» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակները սահմանելու գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը» |
2017-2018 թվականներ |
Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ |
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ համապատասխան ստանդարտների ցանկերում ընդգրկված ստանդարտները չկիրառելու դեպքում ռիսկերի վերլուծության հիման վրա Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման նորմատիվ-իրավական կարգավորման մասով առաջարկությունների մշակում» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «Անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրների տեխնիկական կանոնակարգման համակարգերի ուսումնասիրությունների անցկացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ու ՇՀԿ-ի և դրա անդամ պետությունների կամ դիտորդ պետությունների միջև՝ մյուս կողմից, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասով համապատասխան միջազգային պայմանագիր կնքելու հնարավորությունների և հեռանկարների վերլուծությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մասով առաջարկությունների մշակում՝ ներառյալ ոլորտային հավելվածները» |
2017-2018 թվականներ |
3. ԳՀԱ «Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման ժամանակ ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառման հայեցակարգային և մեթոդական հիմքերի մշակում» |
2017-2018 թվականներ |
4. ԳՀԱ «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակներով տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և միջազգային, տարածաշրջանային և ազգային նորմատիվատեխնիկական բազաների վերլուծություն, տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների ապահովում ու ուսումնասիրությունների արդյունքներով նորմատիվատեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացման, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման և ստանդարտացման զարգացման ռազմավարական գերակայությունների մասով առաջարկությունների նախապատրաստում» |
2017-2018 թվականներ |
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ |
|
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջների նկարագրության մեթոդաբանության մշակում» |
2017-2018 թվականներ |
Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Արդար մրցակցություն ապահովելու և ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմոբիլային փոխադրողների տնտեսական գործունեության պայմանների վերլուծություն և նշված պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասով առաջարկությունների մշակում» |
2017-2018 թվականներ |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2017-2018 թվականներ |
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ». բ) «Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 10 ԳՀԱ» դիրքում «10» թիվը փոխարինել «24» թվով: 2. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 35 ԳՀԱ» դիրքում «35» թիվը փոխարինել «49» թվով։ |