ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հուլիսի 2009 թ. |
թիվ 594-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ռոսլին» արվեստի ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարելու ԵՎ ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի մարտի 2-ի N 148-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ի մասով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.
Հրամայում եմ`
1. «Ռոսլին» արվեստի ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 108 լիցենզիայի գործողության կասեցումը համարել վերացված, և այդ կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի մարտի 2-ի N 148-Ա/Ք հրամանը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Ա. Աշոտյան |