ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
8 փետրվարի 2013 թ. |
N 43-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 08.02.11թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ մինչև 31.01.14թ. ընկած ժամանակահատվածում կասեցնել «Սպայկա» ՍՊԸ-ին 12.12.12թ. տրամադրված «Ազատ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00001 լիցենզիայի գործողությունը։
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |