ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2019 թ. |
N 618-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԻՇԽ-005 ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, 33-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման և գործունեության իրականացման վայրի փոփոխման նպատակով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝
Հրամայում եմ
1. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Կոմիտասի պ. /59/4 Արաբկիր 0014, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։
2. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայում նշված «Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 59/9» գործունեության իրականացման վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։
3. Համաձայնություն տալ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով։
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
Հ/Հ |
Իրավաբանական անձի անվանումը |
Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության |
Գործունեության իրականացման |
Գործողության ժամկետը |
Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Սաբարկո» ՍՊԸ |
Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան |
ՎԽ-024 |
29.12.2016թ. |
00160079 |
264.110.934916 |
Վիճակախաղերի կազմակերպում |
Ուլնեցու փ. |
անժամկետ |
ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 615-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը: |
- |
2. |
«Կաբարկո» ՍՊԸ |
Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան |
ԻՇԽ-005 |
29.12.2016թ. |
00159949 |
264.110.934619 |
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում |
Ուլնեցու փ. |
անժամկետ |
ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 618-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը: |
- |