Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 ապրիլի 2016 թվականի N 16
29. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրում նշված պատասխանատու մարմինների ղեկավարներին` շինարարության ոլորտի բարեփոխումների միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ համաձայն հավելվածի ժամանակացույցի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ամփոփել սույն արձանագրային որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունները և հավելվածի յուրաքանչյուր միջոցառման համար, ըստ ժամանակացույցի, համապատասխան հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի նիստի N 16 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագիրը |
Պատասխանատու մարմինը |
Միջոցառման նպատակը |
Միջոցառման խնդիրը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |
1. |
Շինարարության ոլորտում աշխատավարձի հաշվարկման գործակցի և միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պահանջի ամրագրում |
ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակվող տեղեկագրի «Ծանոթություն» բաժնի Kմեք. շահ - մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի անցման գործակցից հետո ավելացնել նաև ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ նախատեսված` Աշգ - աշխատավարձի հաշվարկման գործակիցը և շինարարության ամսական միջինացված աշխատավարձի չափը` համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների: |
ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ |
Շինարարության արժեքի համապատասխանեցումը բնագավառի տնտեսական փոփոխություններին` յուրաքանչյուր ամսվա հաշվարկով |
Շինարարության նախահաշվներում յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի հաշվարկման համար համապատասխան գործակցի կիրառում |
Առաջիկա տարիներին շինարարության ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որը խթան կհանդիսանա քաղաքաշինական գործունեության կայուն զարգացմանը |
Արձանագրային որոշման ընդունման օրվան հաջորդող ամիս |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
2. |
Շինարարության որակի տեխնիկական հսկողության ոլորտում բարեփոխումների համալիր ծրագրի մշակում |
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց որակավորման աստիճան շնորհելու և պատասխանատվու-թյունը մեծացնելու նպատակով նոր մոտեցումների մշակում: Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն որոշման մեջ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքների որակական հատկանիշների բարձրացում և տեխնիկական հսկողություն իրականացնող սյուբեկտների մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման նոր մոտեցումների ու չափորոշիչների սահմանում |
Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման գործընթացներում` - անորակ շինարարական աշխատանքներ, - տեխնիկական հսկողության ոչ պատշաճ կատարում |
Առաջիկա տարիներին շինարարության ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որը խթան կհանդիսանա քաղաքաշինական գործունեության կայուն զարգացմանը |
01.07.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
3. |
Շինարարության հեղինակային հսկողության ոլորտում բարեփոխումների համալիր ծրագրի մշակում |
Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ ընդունված կարգի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Շինարարության հեղինակային հսկողության ծառայության պատասխանատվության բարձրացում, ծառայության դիմաց վճարման կարգի վերանայում |
Տարբեր հեռավորություններ ունեցող օբյեկտների հեղինակային հսկողության ծառայությունը գնահատվում է միևնույն գործակցով |
Ստեղծել նախապայմաններ հեղինակային հսկողությունը պատշաճ կատարելու համար, որը կնպաստի շինարարական արտադրանքի որակի բարձրացմանը |
01.07.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
4. |
Բնակչության կողմից կատարված մասնավոր շինարարական աշխատանքների ծավալների հավաքագրում |
Բնակչության միջոցների հաշվին իրականացվող մասնավոր շինարարության ծավալների հավաքագրման համար անհրաժեշտ ձևաչափի մշակում և իրավական հիմնավորումների ձևակերպում: Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած շինարարական աշխատանքների ծավալների հավաքագրման վերաբերյալ որոշումում համապատասխան փոփոխություններ կատարելով |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Ոլորտում իրականացվող շինարարության ծավալների հավաքագրում և վերլուծում |
Բնակչության կողմից կատարված մասնավոր շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության բացակայում |
Բնակչության միջոցների հաշվին իրականացվող մասնավոր շինարարության ծավալների վերաբերալ ճշգրիտ տեղեկատվության տիրապետում |
10.05.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
5. |
Նախագծային աշխատանքներին առնչվող իրավական ակտերում մասնագիտական ձևակերպումների հստակեցում |
Հարցը կարգավորել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումների մեջ առաջարկելով կատարել մասնագիտական ձևակերպումների ճշգրտումներ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Իրավական ակտերում մասնագիտական ձևակերպումների կիրառում |
Նախագծային աշխատանքներին առնչվող իրավական ակտերում «Տեխնիկական բնութագիր» բառակապակցությունը փոխարինել «նախագծային առաջադրանք» բառակապակցությամբ |
Քաղաքաշինական փաստաթղթերում «նախագծերի առաջադրանք» մասնագիտական ձևակերպման կիրառում |
10.07.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
6. |
Սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի համապատասխանեցումը միջազգային նորմերին և կանոներին |
Կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀՇՆ II – 6.02.2006 «Սեյսմակայուն շինարարություն» նախագծման նորմերում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Սեյսմակայուն շինարարության նախագծում` միջազգային նորմերին համապատասխան |
Գործող «Սեյսմակայուն շինարարություն» նախագծման նորմերի որոշ պահանջներ չեն համապատասխանում միջազգային նորմերի պահանջներին |
Սեյսմակայուն շինարարության նախագծում` միջազգային նորմերին համապատասխան |
20.12.2016 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
7. |
«Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի համապատասխանեցումը միջազգային նորմերին |
Կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄԱՆ 3.02.05.2003) շինարարական նորմերում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի համար ավելի մատչելի պայմանների ապահովում |
Գործող «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» նախագծման նորմերի որոշ պահանջներ չեն համապատասխանում միջազգային նորմերի պահանջներին |
Բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի համար ավելի մատչելի պայմանների ապահովում |
20.12.2016 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |