ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբեր 2024 թ. |
N 366-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՃԱՐՊԱԿԱԼՄԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել ճարպակալմամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
26.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի դեկտեմբեր «26»-ի N 366-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՃԱՐՊԱԿԱԼՄԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
E66 |
Ճարպակալում Բացառությամբ` ադիպոզոգենիտալ դիստրոֆիայի (E23.6), լիպոմատոզի` ԱՀՃ (E88.2), Հիվանդագին լիպոմատոզ (Դերկումի հիվանդություն) (E88.2) Պրադեր-Վիլլիի համախտանիշի (Q87.1) |
2) |
E66.0 |
Ճարպակալում՝ պայմանավորված էներգետիկ ռեսուրսների ավելցուկ ընդունմամբ |
3) |
E66.1 |
Ճարպակալում՝ կապված դեղորայքի ընդունման հետ |
4) |
E66.2 |
Ճարպակալման ծայրահեղ աստիճան |
5) |
E66.8 |
Ճարպակալման այլ ձևեր |
6) |
E66.9 |
Ճարպակալում՝ չճշտված՝ |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ)` մասնավորապես` ա. 2-րդ տիպի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), բ. արյան շրջանառության անբավարարություն, գ. զարկերակային գերճնշում, դ. քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ, ե. օստեոարթրոզներ, զ. առանձին տեղակայման չարորակ նորագոյացություններ, է. վերարտադրողական ֆունկցիայի որոշակի խանգարումներ, թ. ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ, ժ. հոգեբանական դեզադապտացիա |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ճարպակալման դասակարգում` ըստ մարմնի զանգվածի ինդեքսի, ա. մարմնի քաշը նորմայում է` ՖԶԻ-18,5-24,99կգ/մ2, բ. մարմնի ավելցուկային քաշ` 25,0-29,9 կգ/մ2, գ. I աստիճանի ճարպակալում ` 30,0 - 34,9 կգ/2, դ. II աստիճանի ճարպակալում` 35,0 - 39,9 կգ/մ2, ե. III աստիճանի ճարպակալում` 40 կգ/մ2 և ավել: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ներզատաբան, թերապևտ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
8) |
Գանգատներ |
Արյան զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավ, քրտնարտադրության ավելացում, շնչահեղձություն, խռմփոց քնած ժամանակ, կանանց մոտ դաշտանային ցիկլի անկանոնություններ, տղամարդկանց պոտենցիայի նվազում: |
9) |
Անամնեզ |
Անամնեստիկ տվյալների հավաքագրում՝ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննման ժամանակ ուշադրություն դարձնել` ա. մաշկի ձգվածության նշանների առկայությանը, բ. մաշկի հիպերպիգմենտացիայի հատվածներին, գ. մազերի աճի բնույթին։ Իրականացնել` ա. հասակի և քաշի չափումներ, բ. մարմնի զանգվածի ինդեքսի հաշվարկ, բ. գոտկատեղի շրջագծի հաշվարկ, գ. ենթամաշկային ճարպի բաշխման բնույթի գնահատում, դ. արյան ճնշման որոշում և մոնիտորինգ, ե. գոտկատեղի շրջագծի (ԳՇ) և կոնքերի շրջագծի (ԿՇ) հարաբերակցության որոշում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Բժշկական օգնություն և սպասարկում ցերեկային ստացիոնարի պայմաններում` հետևյալ դեպքերում. ա. պրոգրեսիվող(ակտիվ) բնույթի(ձևով) մարմնի քաշի ավելացում` համակցված հիվանդությունների ընթացքի վատթարացում և (կամ) գիրության հետ կապված նյութափոխանակության խանգարումների դեկոմպենսացիա, բ. բարիատրիկ վիրահատությունների իրականացում և դրանց նախապատրաստում, գ. բարիատրիկ վիրահատությունից հետո նյութափոխանակության խանգարումների դեկոմպենսացիա, դ. բարդությունների համապարփակ սքրինինգ՝ արտահիվանդանոցային պայմաններում հետազոտության հնարավորության բացակայության դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբույժ (բարիատրիկ վիրաբուժության համար) |
0,1 |
0,3 |
2) |
Թերապևտ` ըստ անհրաժեշտության |
0,3 |
1 |
3) |
Սրտաբան` ըստ անհրաժեշտության |
0,5 |
0,5-1 |
4) |
Դիետոլոգ` ըստ անհրաժեշտության |
0,5 |
0,5 |
5) |
Հոգեբույժ` ըստ անհրաժեշտության |
0,5 |
0,5 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան մեջ` ● Թիրեոտրոպ հորմոնի (TSH) որոշում, ● Գլյուկոզի և/կամ հոմեոստատիկ մոդելի գնահատման (HOMA) համար (անհրաժեշտության դեպքում) գլյուկոզի հանդուրժողականության թեստ, ● Պրոլակտինի որոշում, ● Ցածր խտության լիպոպրոտեինի (LDL), ● Բարձր խտության լիպոպրոտեինի (HDL), ● Թիրեոգլոբուլին (TG) որոշում, ● Կրեատինինի որոշում, ● Միզաթթվի որոշում ● Ալանինամինատրասֆերազի (ԱԼՏ) որոշում, ● Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում, ● Գամմագլյուտամատտրանսֆերազի (ԳԳՏ) որոշում, |
1 |
1 |
Նյութափոխանակության խանգարման հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Հիպոգոնադիզմի գանգատների և կլինիկական ախտանիշների առկայության դեպքում` ● ընդհանուր և ազատ տեստոստերոնի որոշում, ● Լյուտեինիզացնող հորմոնի (LH) որոշում, ● Ֆոլիկուլ խթանող հորմոնի (FSH) որոշում, ● Սեռական ստերոիդ կապող գլոբուլինի մակարդակների որոշում: |
0,5 |
0,8 |
Հիպոգոնադիզմի ձևերի հաստատում և դիֆերենցիալ ախտորոշում |
3) |
Առկա չէ |
● Արյան մեջ կորտիզոլի և ադենոկորտիկոտրոպ հորմոնի (ACTH) մակարդակների որոշում, ● Մեզի մեջ ազատ կորտիզոլի մակարդակի որոշում (կամ գիշերվա ընթացքում ճնշող թեստ 1 մգ դեքսամետազոնով ուսումնասիրություն) էնդոգեն հիպերկորտիզոլիզմի կասկածի դեպքում:
Մորբիդային ճարպակալման դեպքում` ● Ընդհանուր և իոնացված կալցիումի որոշում, ● Արյան մեջ վիտամին Դ-ի (25 (OH) D) որոշում ● Պարատ հորմոնի (ՊԹՀ) մակարդակի որոշում: |
0,4 1 |
0,9 1 |
Հիպերկորտիզոլիզմի հաստատում կամ բացառում |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Լեղաքարային հիվանդության և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ախտորոշում |
5) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Սրտի իշեմիկ փոփոխությունների, ռիթմի խանգարումների, ԷՍԳ-ով սրտամկանի ինֆարկտի նշանների բացառում |
6) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) |
1 |
1 |
Բնորոշ փոփոխությունների` սրտի ձախ փորոքի հիպերտրոֆիայի և լայնացման, սրտի մկանների զանգվածի ավելացման, սրտամկանի դիաստոլիկ և սիստոլիկ դիսֆունկցիայի երկրորդային զարգացման հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Պոլիսոմնոգրաֆիա |
0,1 |
1
|
Գիշերային քնի ապնոէի հայտնաբերում |
8) |
Առկա չէ |
Ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտություն՝ բարիատրիկ վիրահատության նախապատրաստվող պացիենտների համար |
1 |
1 |
Զարկերակների խցանման, դրանց անատոմիական տեղայնացման և ծավալի բացահայտում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Օրլիստատ 60մգ, 120մգ |
Օրլիստատ 60մգ, 120մգ |
դեղապատիճներ |
0,2-0,5 |
60-120 մգ օրական 3 անգամ |
Օրլիստատ դեղապատիճներ 60մգ, 120մգ |
3-12 ամիս բուժման առավելագույն տևողությունը 4 տարուց ոչ ավել |
2) |
Լիրագլուտիդ լուծույթ ե/մ |
Լիրագլուտիդ լուծույթ ե/մ ներարկման 3 մգ/մլ |
նախալցված ներարկիչ |
- |
3 մգ (օրական մեկ անգամ |
առավելագույն դոզան մինչև 3 մգ/օր |
- |
3) |
Սեմագլուտիդ լուծույթե/մ ներարկման 0,25/05մլ |
Սեմագլուտիդ լուծույթ ե/մ ներարկման 0,25/05մլ |
նախալցված ներարկիչ |
- |
1-2,4 մգ շաբաթական մեկ անգամ |
Բժշկի ցուցումներով, միջինում 6-12 ամիս |
- |
4) |
Մետֆորմին(մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ, 850մգ, 1.000մգ |
Մետֆորմին(մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ, 850մգ, 1.000մգ |
Դեղահատեր |
- |
1,500 մգ օրական |
- |
- |
5) |
Ֆենտերմին 37․5 մգ |
Ֆենտերմին 37․5 մգ |
Դեղապատիճ |
- |
8–37,5 մգ օրական մեկ անգամ |
Մինչև 12 շաբաթ |
- |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա) բարիատրիկ վիրահատություն, |
0,1 |
0,3 |
2) |
Կայուն արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում` |
- |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Obesity and Weight Management for the Prevention and Treatment of Type 2 Diabetes: Standards of Care in Diabetes—2023/Ճարպակալում և քաշի վերահսկողություն տիպ 2 շաքարային դիաբետի պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Շաքարային դիաբետի բուժման ստանդարտներ- 2023։
2. Nuha A. ElSayed; Grazia Aleppo; Vanita R. Aroda; Raveendhara R. Bannuru; Florence M. Brown; Dennis Bruemmer; Billy S. Collins; Marisa E. Hilliard; Diana Isaacs; Eric L. Johnson; Scott Kahan; Kamlesh Khunti; Jose Leon; Sarah K. Lyons; Mary Lou Perry; Priya Prahalad; Richard E. Pratley; Jane Jeffrie Seley; Robert C. Stanton; Robert A. Gabbay; American Diabetes Association:/Նուհա Ա․ Էլ Սայեդ; Գարցիա Ալեպո; Վանիտա Ռ․ Արոդա; Ռավենդհարա Ռ․ Բաննուրու; Ֆլորենս Մ․ Բրաուն; Դենիս Բրումմեր; Բիլլի Ս․ Կոլլինս; Մարիսա Ե․ Հիլիարդ; Դիանա Իսաակ; Էրիկ Լ․ Ջոնսոն; Սքոթ Կահան; Կամլեշ Կունտի; Խոսե Լեոն; Սառա Կ․ Լայոն; Մերի Լու Պերրի; Պրիյա Պրահալադ; Ռիչարդ Ե․ Պրետլի; Ջեյն Ջեֆֆրի Սելի; Ռոբերտ Ս․ Ստանտոն; Ռոբերտ Ա․ Գաբբայ; Դիաբետի Ամերիկյան Ասսոցիացիա։
3. Russian national clinical recommendations for morbid obesity treatment in adults. 3rd revision (Morbid obesity treatment in adults). Obesity and metabolism. 2018;15(1):53-70:/Ռուսական ազգային կլինիկական ձեռնարկներ մեծահասակների մորբիդ ճարպակալման բուժման վերաբերյալ․ 3-րդ վերանայում (Մորբիդ ճարպակալման բուժում մեծահասակների մոտ)․ Ճարպակալում և նյութափոխանակություն․ 2018;15(1):53-70:
4. le Roux CW, Astrup A, Fujioka K, et al. 3 years of liraglutide versus placebo for type 2 diabetes risk reduction and weight management in individuals with prediabetes: a randomised, double-blind trial. Lancet. 2017/Լե Ռու ՑՎ, Աստրուպ Ա, Ֆեջիոկա Կ․ և այլք․ 3 տարի լիրագլուտիդի և պլացեբոյի համեմատությունը տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում ՇԴ-ի ռիսկի իջեցում և քաշի վերահսկում պրեդիաբետի դեպքում։ Ռանդոմիզացված, կրկնակի կույր հետազոտություն։ 2017։
5. Pharmacotherapy of obesity: an update on the available medications and drugs under investigation;Marlene Chakhtoura; Rachelle Haber et all,Lancet/ Published:March 20, 2023/Ճարպակալման դեղորայքային բուժում։ Թարմացված տեղեկատվություն հասանելի դեղորայքի և հետազոտման փուլում գտնվող դեղորայքի վերաբերյալ։Մարլեն Չախտուրա; Ռեյչել Հաբեր և այլք, Լանցետ։ Մարտ 20, 2023։
6. ADA/Obesity and Weight Management for the Prevention and Treatment of Type 2 Diabetes: Standards of Care in Diabetes—2023/Nuha A. ElSayed; Grazia Aleppo; Vanita R. Aroda; Raveendhara R. Bannuru; Florence M. Brown; Dennis Bruemmer et all./ԴԱԱ/Ճարպակալում և քաշի վերահսկողություն տիպ 2 ՇԴ-ի պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Դիաբետի բուժօգնության ստանդարտներ-2023/ Նուհա Ա․ ԷլՍայեդ; Գրացիա Ալեպպո; Վանիտա Ռ․ Արոդա; Ռավենդհարա Ռ․ Բաննուրրու; Ֆլորենս Մ․ Բրաուն; Դեննիս Բրումմեր և այլք․
7. A Review of Current Guidelines for the Treatment of Obesity December 14, 2022 Marc-André Cornier, MD/Ճարպակալման բուժման ընթացիկ ուղեցույցների վերանայում դեկտեմբեր 14, 2022 Մարկ-Անդրե Կորնյեր։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական: