հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդ
ո ր ո շ ու մ
«ազգային ինքնորոշում միավորում» (աիմ) կազմակերպության գործունեության մասին
հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդը որոշում է.
1. նախազգուշացնել «ազգային ինքնորոշում միավորմանը» (աիմ) իր կողմից թույլ տրված հակաօրինական գործողությունների համար, որոնք նպաստում են հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը, հանրապետության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձախողմանը և հղի են վտանգավոր հետևանքներով:
2. առաջարկել հայաստանի հանրապետության նախարարների խորհրդին` այսուհետև նման անօրինական գործողություններ կատարելու դեպքում քննության առնել «ազգային ինքնորոշում միավորման» (աիմ) կանոնադրության գրանցման մասին իր որոշումը չեղյալ համարելու հարցը:
3. հավանություն տալ հանրապետությունում իրադրության կայունացման ուղղությամբ հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|