ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2002 թվականի |
թիվ 45 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 219 ՈՐՈՇՈՒՄԸ, ԴՐԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 115 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող պայմանագրերի իրավական սպասարկման ու հսկողության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել.
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 219 որոշումը և դրանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման իրավական սպասարկման կարգը»,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 219 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման իրավական սպասարկման կարգում» լրացում կատարելու մասին» թիվ 115 որոշումը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և իրավական սպասարկման կարգը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: