«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1362-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆԴՐՈՆ» ՏԵԽՆՈՊԱՐԿ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկի 5-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի մասին» N 1729-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` թույլատրել «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն օտարել իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մանանդյան 33 հասցեում գտնվող 10443.7 քառ. մետր տարածքը (այսուհետ՝ գույք)` աճուրդային եղանակով, որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի:
2. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողի կողմից 2006 թվականի հունիսի 30-ին շուկայական մեթոդով գնահատված անշարժ գույքի օբյեկտների արժեքները` համաձայն հավելվածի.
բ) աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գները՝ հավելվածում ներկայացված գնահատված արժեքներին համապատասխան.
գ) որ աճուրդում հաղթողին օտարվում է նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով.
դ) որ վաճառքի գինն ավելացվում է ավելացված արժեքի հարկի չափով:
3. Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ յուրաքանչյուր միավոր գույքի գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան գնահատված արժեքի 60 տոկոսը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` հանձնարարել «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին աճուրդը կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սահմանել, որ աճուրդում հաղթողները պարտավոր են`
ա) գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով, «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքի վճարն ուղղել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
բ) իրենց միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 28 |
Հավելված |
NN |
Անշարժ գույքի օբյեկտները |
Գնահատված |
Օտարվող |
1. |
N 7 բաժնի ինժեներական մասնաշենքի 2-րդ հարկը (415.5 քառ.մ) |
4 600 000 |
100 |
2. |
N 8 բաժնի մասնաշենքն ամբողջությամբ (2105.9 քառ.մ) |
21 300 000 |
2700 |
3. |
Փորձնական կառուցվածքների արտադրամասի 2-րդ և 3-րդ հարկերը (2548.2 քառ.մ) |
27 700 000 |
1700 |
4. |
Ճաշարանը` մարզադահլիճով (1125.5 քառ.մ) |
9 250 000 |
1400 |
5. |
Տրանսֆորմատորների լաբորատորիա (1800 քառ.մ) |
19 000 000 |
3200 |
6. |
Լաբորատորիայի մասնաշենքի նկուղը (500 քառ.մ) |
4 200 000 |
1000 |
7. |
Լաբորատորիայի մասնաշենքի 2-րդ հարկը (500 քառ.մ) |
4 900 000 |
125 |
8. |
Լաբորատորիայի մասնաշենքի N 20 բաժինը (1328.6 քառ.մ) |
11 250 000 |
2100 |
9. |
Կցակառույց` տատանման լաբորատորիան (70 քառ.մ) |
700 000 |
120 |
10. |
Տրանսպորտի բաժինը (50 քառ.մ) |
483 000 |
500 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |