ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 468-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների իրականացման նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 105,127.6 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5,310.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սարդարապատի հուշահամալիրին կից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շարային հրապարակի բարեկարգման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 14,500.0 հազ. դրամ, այդ թվում`
1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2008 թվականի առաջին կիսամյակում` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 2008 թվական առաջին կիսամյակում` 14,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Հատկացվող գումարը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները |
1 | 2 | 3 | 4 |
ՀՀ մշակույթի նախարարություն` ընդամենը |
105,127.6 | ||
այդ թվում` |
|||
1. | Պ.Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմի թատերականացված ներկայացում «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ |
4,955.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
2. | «1918 թ. Մայիսյան հերոսամարտերը» հիմնական ցուցադրության ստեղծում «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ |
19,972.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
3. | Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված մեծ համերգ-ներկայացում «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
44,613.3 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
4. | Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնակատարություն «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
18,750.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
5. | Այցելություն Բաշ-Ապարանի հերոսների հուշարձան, տոնական համերգ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
3,438.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
6. | Այցելություն Ղարաքիլիսայի հերոսների հուշարձան, տոնական համերգ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ |
3,410.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
7. | Գովազդային ցուցապաստառների պատրաստում և տեղադրում Երևանում և ՀՀ մարզերում «Բիզնես Սթայլ» ՍՊԸ, «Միկմետալ» ՓԲԸ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ, «Երևան փրոդաքշնս» ՓԲԸ |
8,489.3 | այլ ընթացիկ դրամաշնորհներ |
8. | «Սարդարապատ` հաղթանակների բնօրրան» գրքույկ-բուկլետի հրատարակում «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ |
1,500.0 | ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |