Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային աբոնեմենտի համակարգի ստեղծման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),
ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի՝ Համաձայնագրով,
ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային աբոնեմենտը դիտելով որպես կարևորագույն միջոց տեղեկատվական և գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության գործունեության ապահովման համար,
հաստատելով հավատարմությունը մարդու իրավունքների առումով պարտավորությունների և տեղեկատվության մատչելիությանը,
ելնելով միջգրադարանային աբոնեմենտի և գրադարանների, փաստաթղթերի ֆոնդերի ու տեղեկատվության մարմինների փոխադարձ օգտագործման մեխանիզմի կատարելագործման գծով համագործակցության զարգացման փոխադարձ շահագրգռվածությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
1. Կողմերը ստեղծում են ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային աբոնեմենտի համակարգ (ՄԳԱՀ)` ՄԳԱ ազգային համակարգերի (այսուհետ` ՄԳԱԱՀ) և փաստաթղթային ֆոնդերի փոխգործակցության հիման վրա:
2. ՄԳԱՀ-ում միջգրադարանային սպասարկման համակարգման գործառույթները Կողմերը դնում են Ռուսական պետական գրադարանի վրա:
Հ ո դ վ ա ծ 2
1. Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում արդյունավետ ՄԳԱԱՀ-ների ստեղծման և զարգացման համար, որոնք Կողմերի օգտագործողների համար ապահովում են գրադարանների ֆոնդերի և տեղեկատվության մարմինների առավելագույն մատչելիությունը` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից:
2. Կողմերը որոշում են ՄԳԱԱՀ գլխադասային կազմակերպությունները` գրադարանների և տեղեկատվության մարմինների գործունեության համակարգման իրականացման համար: Մի քանի գլխադասային կազմակերպությունների առկայության դեպքում դրանցից մեկը լիազորվում է միջգրադարանային աբոնեմենտի ազգային կենտրոնի գործառույթներով, որը պատասխանատվություն է կրում գիտական, մեթոդական և կազմակերպական ապահովման համար և ՄԳԱՀ պահանջների պահպանման համար:
3. Կողմերը պարտավորություն են ստանձնում ՄԳԱԱՀ և միջգրադարանային կենտրոնների իրավական և ֆինանսատնտեսական օժանդակության և պայմանագրային հիմունքներով ՄԳԱՀ զարգացման գծով:
ՄԳԱՀ-ում միջգրադարանային սպասարկման համակարգման գծով աշխատանքների ֆինանսավորումը իրականացվում է միջգրադարանային աբոնեմենտի ազգային կենտրոնների բաժնեմասային ներդրումների հաշվին:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում ՄԳԱԱՀ փոխգործակցության ապահովման և Կողմերի աբոնեմենտներին փաստաթղթեր և տեղեկություններ անխափան տրամադրելու համար:
Հ ո դ վ ա ծ 4
1. Սույն Համաձայնագրի իրագործման համար Գիտատեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտեի (այսուհետ` ԳՏԶ ՄԿ) կառուցվածքում ստեղծվում է Բաժին: Բաժնի գործառույթները, աշխատանքային մարմինները, տեղակայման վայրը և գործունեության ֆինանսավորումը որոշվում է նրա մասին Կանոնադրությամբ, որը ԳՏԶ ՄԿ ներկայացմամբ հաստատում է Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեն (այսուհետ` ՄՏԿ):
2. Սույն Համաձայնագրի իրագործման համար, որպես առաջնային միջոցներ, Բաժինը մշակում և հաստատված կարգով ՄՏԿ է ներկայացնում.
ա) ՄԳԱՀ մասին նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծեր.
միասնական ՄԳԱՀ չափանիշների մասին (այդ թվում` ՄԳԱՀ գծով ուղարկվող փաստաթղթերի ցանկը),
փոխանցվող փաստաթղթերի պահպանության ապահովման մասին,
ուղարկվող փաստաթղթերի մաքսատուրքերի չափերի մասին,
փաստաթղթերի ուղարկման համար արտոնյալ փոստային սակագներ մտցնելու մասին,
բ) Կողմերի գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆինանսատնտեսական մեխանիզմների և նրանց միջև փոխադարձ հաշվարկների ու վճարումների համակարգի մասին առաջարկություններ:
3. Սույն հոդվածում հիշատակված աշխատանքների կատարման համակարգումը և դրանց իրագործման նկատմամբ հսկողությունը իրականացնում է ԳՏԶ ՄԿ-ն:
Հ ո դ վ ա ծ 5
ՄԳԱՀ աշխատանքը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի մշակման համար, Կողմերը միջոցներ կձեռնարկեն.
իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, համարժեքության հիման վրա, աբոնեմենտների հարցումներով գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆոնդերից բնօրինակով կամ պատճենով փաստաթղթերի տրամադրում` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից,
ՄԳԱՀ գծով ստացված փաստաթղթերի պահպանության համար, իսկ վնաս հասցնելու դեպքում` ֆոնդի տիրապետողի պահանջներին համապատասխան փոխհատուցման համար,
փաստաթղթերի պատվիրման և ներկայացման միասնական ընթացակարգերի պահպանման համար,
ՄԳԱՀ հարցերով գործնական գրագրության վարում ռուսերենով:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 8
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Հ ո դ վ ա ծ 11
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու ժամկետից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «1. Բացառել 4-րդ հոդվածի 1-ին կետը:
**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 20-ից:
![loading...](/static/img/loader.gif)