«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2013 թ. N 317-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Հարությունյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 3-Ն և բնապահպանության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 317-Ն համատեղ հրամանով |
Վարչական հսկողության հարցաշար
Բնապահպանության բնագավառում
1. Գործառույթը` Համայնքի ղեկավարը ձեռնարկողի հետ կազմակերպում է նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ, լրատվական միջոցներով տեղեկություններ է հաղորդում նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին, լրատվական միջոցներով տեղեկացնում է, թե որտեղ և երբ է հնարավոր ծանոթանալ և տվյալներ ստանալ (գրավոր կամ բանավոր) փաստաթղթերի մասին, լիազորված մարմնի և ձեռնարկողի հետ կազմակերպում և ապահովում է հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու լսումները:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածներ։
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված |
Առաջար-կություններ |
Հայտնաբերված խախտումները |
1. Նախատեսվող գործունեության ծանուցում ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հասարակական լսումների կազմակերպում |
||||||
2. 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով նախատեսվող գործունեության փաստաթղթերի մասին տեղեկատվության ապահովում |
||||||
3. Հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրության ու լսումների կազմակերպում |
||||||
4. Տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին ազդակիր համայնքի ղեկավարի որոշման առկայություն |
||||||
5. Ազդակիր համայնքի ղեկավարի հողհատկացման որոշման առկայություն |
||||||
6. 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
||||||
7. 10-օրյա ժամկետում ազդակիր համայնքների ղեկավարների կողմից հասարակայնության կարծիքի և իրենց կարծիքների՝ լիազորված մարմին ներկայացման ապահովում: |
3. Գործառույթը` համաձայնություն է տալիս ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրին:
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
Ռեկուլտիվացիայի ծրագրին տրված համաձայնության առկայություն: |
5. Գործառույթը` մշակում է բնապահպանական ծրագրի նախագիծ` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա, հրապարակում է ծրագիրը։
6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված։
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
Բնապահպանական ծրագրի նախագծի առկայություն |
||||||
Ծրագրի հրապարակում |
7. Գործառույթը` համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին ներկայացնում է առաջարկություններ, մշակում է կառավարման պլաններ, լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։
8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. տեղական նշանակության |
||||||
2. համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանի մշակում |
9. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում իրականացնում են բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենքով սահմանված դեպքերում և տվյալ տարածքի կանոնադրությանը (ռեժիմին) համապատասխան քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները.
1) Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման գործառույթներ:
10. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն որոշում։
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված խախ-տումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնա-բերված խախ-տումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում |
||||||
2. կառուցապատողներին շինարարության (քանդման) թույլտվության տրամադրում |
||||||
3. միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին գրավոր իրազեկում |
||||||
4. ճարտարապետաշինարարական |
||||||
5. շինարարության շահագործման ակտերի փաստագրում |
||||||
6. Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ շինարարության առկայության դեպքում դրա կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման վերաբերյալ որոշման առկայություն |
11. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:
12. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
Համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպում |
13. Գործառույթը` կազմում է համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաները։
14. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված խախ-տումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
Համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաների առկայություն |
15. Գործառույթը` անհրաժեշտության դեպքում հաստատում է տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը։
16. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշում։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Տեղանքի հատակագիծը (սխեմա) հաստատող փաստաթղթի առկայություն |
17. Գործառույթը` ապահովում է բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին։
18. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին բնակչության մասնակցությունը հավաստող փաստաթղթի առկայություն |
19. Գործառույթը` Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կամ նկատելիս տեղյակ են պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:
Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական համայնքային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:
20. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված։
Դրույթի անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ եռօրյա ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը պատշաճ ձևով տեղեկացում |
||||||
2. ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը պատշաճ ձևով տեղեկացում |
||||||
3. բնապահպանական համայնքային ծրագրի առկայություն, համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: |