«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114095
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2013 թ. N 599-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
Գ. Բեգլարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 8-Ն և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի թիվ 599-Ն համատեղ հրամանով |
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 112-Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված խախ-տումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահ-մանված ժամկետները |
1. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանությունը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի |
||||||
2. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանությունը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը: |
||||||
3. Համայնքում փոստի առկայությունը և այն համապատասխան տարածքով ապահոված լինելը համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի: |
||||||
4. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ ավագանու որոշումների առկայությունը: Տեղադրված գովազդների համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմանը: |
3. Գործառույթը` կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման ու հանման թույլատրում:
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 112-Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված խախ-տումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահ-մանված ժամկետները |
1. Համայնքային ենթակայության ճանապարհների առկա վիճակը, դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ համայնքի ավագանու որոշումների առկայությունը, դրանք ճանապարհային նշաններով կահավորման տարատեղման սխեմաների առկայությունը և առկա նշանների, սխեմաների համապատասխանումը` ՀՀ օրենսդրությանը: |
||||||
2. Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ ավագանու և համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումներ և կատարված ուսումնասիրությունների առկայությունը: |