ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1993 թ. N 549
Քաղ. Երևան
ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 30.12.93 N 665-ով, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերի)
Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության նվազեցման և ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)
2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15 օրը մեկ քննության առնել և լուծել բնակչությանն իրացվող հացի կարգավորվող գների կիրառման արդյունքում առաջացող արտադրության վնասների հատուցման հարցը։
3. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)
4. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 22-ի N 442 կարգադրության, 1993 թվականի նոյեմբերի 1-ից Իջևան, Ծաղկաձոր, Մեղրի, Սիսիան, Տաշիր, Մեծամոր, Քաջարան և Նոր Հաճըն շրջանային ենթակայության քաղաքների յուրաքանչյուր բնակչի համար նախնական պատվերների կտրոններով հացի վաճառքի նորմ սահմանել օրական 0,35 կգ։
5. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
