ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 414-Ա
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Եվրոպայի և Հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում անհատույց բաշխելու նպատակով «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (մանկական նոր հագուստ, մեծահասակների և մանկական նոր կոշիկներ, 47 արկղ, 264 կգ ընդհանուր քաշով, 2,648 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 269 եվրո, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |