ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
16 հունվարի 2017 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին 2017 թվականի ապրիլի 1-ից կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքը և ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 27 հանձնարարականի հավելված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 5 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |