ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 979-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված՝ մեկ անվանում ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կարիքների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը․
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին։
4. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ավտոմեքենայի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27 -ի N 979-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մակնիշը /մոդելը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Toyota Land Cruiser Prado |
225 LL 55 |
2018 թ. |
JTEBU3FJX0K146128 |
26,496,000 |
14,683,200 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27 -ի N 979-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մակնիշը /մոդելը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Mitsubishi L200 |
127 LL 50 |
2024 թ. |
MMBM7T5H6RH000350 |
16,296,000.00 |
16,296,000.00 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |