ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 990-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2024 թվականի նոյեմբերի 6-7-ը աշխատանքային այցով Հունգարիա (Բուդապեշտ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հունգարիա մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Անուշ Մելքոնյանի, Արման Շահինյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ին՝ Երևան-Բուդապեշտ, իսկ նոյեմբերի 7-ին՝ Բուդապեշտ-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 990-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀՈՒՆԳԱՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ | |
Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի տիկին | |
Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
Ա. Սմբատյան | - Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան | |
Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
Ռ. Աբիսողոմոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական | |
Հ. Հարությունյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու | |
Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
Գ. Գալստյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |