ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 847-Ա
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱԳԵՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,596,924 դրամ արժողությամբ «Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05550519) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02225359) 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N CAS/24/65 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,388,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շինմոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05544541) 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N CAS/24/67 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում` 1,208,757 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 847-Ա որոշման |
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱԳԵՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում՝ ջեռուցման համակարգի և սառնարանի մատակարարում ու տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ՀՎՀՀ՝ 05550519 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,596,924 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի Գյումրի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ արժողությամբ, նախատեսում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,388,167 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ. 2) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 1,388,167 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
27.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |