ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1992 թվականի N 246
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 128 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 5-ՐԴ ԳԼՈՒԽԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 24-ի N 128 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգի, 5-րդ գլխի 37-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ`
«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, պետական կառավարման մարմինների մյուս պաշտոնատար անձանց, ովքեր չեն ապահովի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի որոշումներով տրված հանձնարարականների կատարումը սահմանված ժամկետներին, առանց նախապես այդ մասին կառավարությանը հիմնավորված տեղեկանք ներկայացնելու, նրանց կհայտարարվի նկատողություն: Երկրորդ անգամ նույնանման վերաբերմունք դրսևորելու դեպքում կդրվի նրանց զբաղեցրած պաշտոններում մնալ-չմնալու հարցը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |