ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2024 թվականի |
թիվ 88 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 88 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչում կատարվող
1. I բաժնում՝
ա) «Երկարության միավորներ-«02»» խմբում «001» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
» |
բ) «Տեխնիկական միավորներ - «06» խմբում՝
«320» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
» |
«349» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
|
» |
բ) «Տնտեսական միավորներ - «07» խմբում՝
«383» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
« |
|
» |
«984» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
» |
«9049» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
» |
2. II բաժնում՝
ա) 3-րդ սյունակում 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«ՄԴ 064-2024 (խմբ. 1)»
բ) 16-րդ դիրքում 3-րդ սյունակում «Չափման և հաշվի միավորներ» բառերը փոխարինել «Չափումների և հաշվի միավորներ» բառերով
գ) 22-րդ դիրքի 3-րդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 88 որոշմամբ վստահված աղբյուրներից մեկի դասակարգչի առանձին դիրքերում կատարվել են փոփոխություններ, ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:
3. III բաժնի 1.3.10. - 1.3.10.4 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: